Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞Ւմ ձեռքում է «հսկիչ փաթեթը»

Ո՞Ւմ ձեռքում է «հսկիչ փաթեթը»
22.02.2013 | 00:41

Այս օրերին աշխարհաքաղաքական հարցականները շատ են: Ազատության հրապարակում ակնառո՞ւ է դրսի ռեժիսորի ձեռքը, արդյո՞ք այդ հիբրիդից գլուխ է հանելու սույն ռեժիսորը:
Կարճ ձևակերպմամբ` ո՞վ է նա։
Ռուսաստա՞նը: Ռուսաստանն իր առաջին դեմք Վլադիմիր Պուտինի կատարմամբ ու հարակից «կառույցներով»` Չինաստան, Իրան, Բելառուս, վայրկյան իսկ չկորցրեց և շնորհավորեց Սերժ Սարգսյանին, որպես խիստ լեգիտիմ նախագահի:
Ելնելով հետևյալից.
ա) պետք էր անմիջապես և բոլորին ցույց տալ` «էս սարն իմն է»: Իմա` Հարավային Կովկասում ու Հայաստանում հարց լուծողը ես եմ:
բ) Պետք էր ժեստ անել Սերժ Սարգսյանին, օգնել նրան` «էս նեղ մաջալին», որպես շատ ռազմավարական «պարտնյոր», որպեսզի վերջինս դժվարություն չունենա «մտնելու» մաքսային և հարակից միություններ: Եթե`
գ) Ռուսաստանն իսկապես «կանգնած» է Ազատության հրապարակում` ժողովրդի և «այլոց» «կողքին», բայց իրե՞նն է հսկիչ փաթեթը, թե՞ ոչ։ Կարծում ենք` ո՛չ. Ռուսաստանը «փայ» է մտել, որպեսզի անհրաժեշտ դեպքում, եթե հայոց իշխանություններն այնպես ու այն չանեն, կարողանա «զադնի» դնել:
Արևմո՞ւտքը:
ա) Որովհետև վերջին շրջանում կարծես ավելի են սերտացել Ռուսաստան-Հայաստան կապերը. Հայաստան այցելող ռուս ուժայինները «կասկածելի» հարցե՞ր են քննարկում Հայաստանում:
բ) Արևմուտքը չի կարող Վրաստանը կորցնելուց հետո, Իրանի քթի տակ եղող Հայաստանում կորցնել իր ոտնատե՞ղը:
գ) «Արաբական գարո՞ւն» է անում Արևմուտքը, թե պարզապես «մկանունք» է ցուցանում: Ասել է` զգուշացնում է Սերժ Սարգսյանին` Ռուսաստանի հետ սիրախաղերով շատ չտարվել: Թե՞ ոտքը «պեդալին» դրած` փորձում է «ռասկաչկայի» տանել Հայաստանը` հայտնի «հետևանքներով» հանդերձ:
Այնուհանդերձ, կարծում ենք, որ նման բան չի լինի այն պարզ պատճառով, որ իշխանությունը, որի լեգիտիմությունն Արևմուտքը ևս ընդունել է, ձեռները ծալած չի նստելու և շախմատ է խաղալու` համաժամանակյա սեանս տալով բոլոր տախտակների վրա:
Նաև որ Հայաստանը ցնցումների տանելը, հաստատ, ոչ մի կողմին ձեռնտու չէ: Մանավանդ այս պահին:
ՈՒ թե շատ անկեղծ, ապա «չափի» մեջ եղող Րաֆֆու «միտինգը» նույնիսկ ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որ Ռուսաստանին ասի` տես հլը ինձ ոնց է ճնշում էդ «աննամուս» Արևմուտքը: Արևմուտքին էլ ասի` տես որքան «դեմքեր» կան` Պուտինից ղրկված Րաֆֆու միտինգում:
Արդյունքում էլ` պոլիտեխնիկի ուսանողի նման` նստի, հանգիստ գծագիր անի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ